• Пт. Мар 29th, 2024

Саакян Алесия. Я люблю тебя, Арцах!

Июн 22, 2015

Сочинение – участник конкурса “Арцах, я люблю тебя!”

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԱՐՑԱԽ

(շարադրություն)

Արցախն ինձ համար իմ բնօրրանն է,
Հույսի կանթեղն է, սիրո աղբյուրն է,
Արցախն ինձ համար իմ պատմությունն է,
Իմ էությունն ու իմ մանկությունն է…

Алеся Саакян
Алесия Саакян

Արցա՛խ, հայ  մարդու  նվիրական  անուրջների հնամենի բնակավայր, հերոսացած ու սրբացած անուն… Դու  հոգում  վիշտ  ու  կսկիծ  ունես,  դիմադրել  ես  նենգ  թշնամու հարձակումներին,  բայց  հզոր ես դու, անկոտրում… Իմ  հերո՛ս երկիր, չնայած քո հոգում պահում  ես  ցավ  ու  տառապանք , անդառնալի  կորուստներ,  այնուամենայնիվ, քո մեջ ուժ գտար վերականգնվելու,  նորից ապրելու ու  լեգենդ  դառնալու:

Սիրում եմ քեզ ,  ի՛մ  Արցախ , դու  իմ անուն, ազգանուն  ու կենսագրությունն  ես,  իմ հարազատ  բնօրրանը, իմ  դեմքն  ու  իմ տարեգրությունն ես: Հպարտանում եմ քո ամեն քարով,  կառույցով , ամեն  ծառ ու թփով…  Այժմ դու ուղղում  ես  քո կորացած  թիկունքը , ի՛մ  ծննդավայր: Հրադադարը  քեզ  հնարավորություն  տվեց  ապաքինելու  վերքերդ:

Շինարար  արցախցու  տքնաջան  աշխատանքի  շնորհիվ  դու  նորից վերականգնվեցիր` դառնալով  հայկակական  ճարտարապետության  թանգարաններից  մեկը:

Խաղաղություն  է  հիմա , բայց այգաբացներն  ավաղ  խաղաղ  չեն  այսօր: Մեր ունեցածը մեզ  վերադարձնելու  խնդիր  միշտ  եղել  ու  կլինի  հավետ… ՈՒ կվերադարձնենք… Ղարաբաղյան բոցերը  կայրեն  նաև  Մասիսի  գերեվարված  շղթաները…

Ի՛մ  օրրան, ի՛մ  ծննդավայր, ի՛մ   սրբություն,  ի՛մ  հոգու անդորր: Քո  հոգում պահում ես  այն  վիշտն  ու  տառապանքը, այն  անդառնալի  կորուստները,  որ  քեզ  ցավ է պատճառում : Արցախն  իր  գեղեցկությամբ, իր  յուրահատուկ  լեռնաշխարհով , դաշտավայրերով,  արգավանդ  ու  բերրի  հողերով  տարբերվում  է շատ  երկրներից : Ղարաբաղում  են  գտնվում  Մռով-Քիրս  աժդահա  սարերը, որոնք  վկա  են  եղել դարերի  պայքարին: Գեղեցիկ է Արցախը  իր բնությամբ , սաղարթախիտ  անտառներով , սառնորակ  աղբյուրներով, որոնք  երիզված  են  բարձրագահ լեռներով ու  անդնդախոր ձորերով: Գարնանը  իմ  լեռնային  դրախտավայրը  էլ  ավելի է  գեղեցկանում ` զարդարվելով  երփներանգ  ու  անուշահոտ  ծաղիկներով:

Սիրում եմ քեզ,  ի՛մ  Արցախ , իմ  ու  քո սերը  շաղկապված  են   այնպես,  ինչպես  արևն` իր  շողերին: Սիրում  եմ  քո կապույտ,        «խաղաղ » երկնքում  ծագող և  իրիկնադեմին հորիզոնում   թաքնվող  արևը: Սիրում  եմ  գիշերային  խավարը  ցրող  քո  վառվռուն աստղերն  ու  լուսինը:  Սիրում  եմ  Կարկառի  ջրերով  սնուցված  քո  բերքն ու բարիքը:

Սիրում  եմ  կապույտ  եթերում  հպարտորեն  թևածող  աղավնիներիդ  ճախրը, սիրում եմ քր նորածին մանուկների  ճիչերը, սիրում  եմ քո մրահոն  գիշերները, սիրում եմ քո հարության երգը երգող մեղմ երեկոները…

Արցա՛խ , իմ  լեռնայի՛ն   դրախտավայր, բազմել  ես  հպարտ  քո  գահին, մեջքդ  հենել ժայռերին,  թևերդ  տարածել, հորիզոններ  ես գրկում,  հայացքդ՝  պայծառ  ապագային…

Արցա՛խ… ի՛մ ոստան, օրերդ թև են առել ու ճախրում են աշխարհով մեկ` նոր սրտեր վառելով, նոր հորիզոններ բացելով…

ԱԼԵՍԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ
______________

shkola N 11
Школа № 11, г. Степанакерт

Директор школы № 11 г. Степанакерта Григорян Аида Апресовна

Конкурс сочинений курировали учителя: Бабаян Гаяне Завеновна и Балаян Мануш Эмильевна.

Top