online

Поэзия Анны Ахматовой в переводах Лауры Балян

ЛИТЕРАТУРА

Աննա Ախմատովա Анна Сергеевна Ахматова
(1889-1966)

Двадцать первое. Ночь. Понедельник

Քսանմեկին: Գիշեր: Երկուշաբթի է:
Մայրաքաղաքի ուրվապատկերը մշուշի մեջ է:
Դատարկի մեկը հորինել է որ
Աշխարհում սեր կա և այն անշեջ է:

Ծուլությունից է, կամ էլ ձանձրույթից,
Հավատացել են բոլորը դրան
Եվ սպասել են հանդիպել նրան,
Վախից դողացել այն կորցնելուց:

Բայց ով բացել է գաղտնիքը նրա,
Լռության մեգն է պատել անդունդը,
Ես պատահաբար բախվել եմ դրան
Եվ մինչև օրս ասես հիվանդ եմ:
1917

Առաջին վերադարձը Первое возвращение

Գետինը ծածկված է ծանր ծածկոցով,
Շչում են եկեղեցու զանգերը,
Եվ նորից հոգին Ցարական Գյուղի
Խռովված է ու անհանգիստ, հուզված,
Ուժասպառ եղած տաղտուկ ձանձրույթից:
Անցել է արդեն ուղիղ հինգ տարի,
Այստեղ բոլորը համր են ու մռայլ,
Ասես աշխարհի վերջը հասել է,
Ասես փակված է թեման հավիտյան:
Հանգիստ է առնում մահվան քնի մեջ պալատը սակայն:
Տուր ինձ այն դառը տարիների ցավն ու
Ջերմությունը, շնչասպառությունն, անքնությունը,
Կտրիր մանկանը մորից, մեզանիցմեր ընկերոջից,
Խլիր մեզանից երգելու շնորհը տրված վերինից
Այսքան տառապած տարիներ հետո
Ես աղոթում եմ Քո պատարագին,
Որպեսզի թուխպը Ռուսիայի վրայից
Դառնա փետրավոր ամպեր, ողողված
Փառքի հրեղեն ճառագայթներից:
1910

Հատվածներ «Ռեքվիեմ» պոեմից Из поэмы «Реквием»
Посвящение Ձոն, (նվիրում, ընծայում)

Այս տեսակ ծանր վշտի բեռան տակ սարերն են ճկվում,
Հսկա գետերն են դադարում հոսել,
Ամուր փակված են բանտի դռները,
Նրանց ետևում դատապարտյալներ, տաժանակիրներ,
Նրանց «որջերն» ու մահացու կարոտ:
Մեկին փչում է թարմ քամի, մեկին
Տանում մայրամուտ
Ոչինչ չգիտենք, ամեն տեղ նույնն է,
Լսում ենք միայն բանալիների խուլ կրճտոցն ու
Ծանր քայլերը լուռ զինվորների,
Մենք վաղ արթնացանք, ինչպես գնում են վաղ պատարագի,
Քայլում ենք ասես վայրի դարձրած մայրաքաղաքով,
Ու հանդիպեցինք մենք մեռյալների,
Անշնչացած ու չթաղվածների,
Արևը ցածր է, Նիվան պարուրված մշուշով, հույսը
Շարունակում է դեռ երգել հեռվում:
Դատավճիռ է… գնում են մահվան,
Լացը խեղդում է,
Բոլորից արդեն նրանք հեռացան,
Ասես թե կյանքը սրտից պոկում են
Անցավազրկել, ցավացնելով
Եվ որից հետո կոպիտ հրելով
փռում են գետնին երեսի վրա:
Մեկը գալիս է…ճոճվում, օրորվում…
Հազիվ է մնում ոտքերի վրա…
Որտե՜ղ են երկու ազատազրկված իմ ընկերուհիք
Տառապած, զրկված իմ տարիների,
Ինչպե՜ս են տանում ձյունամրրիկը, սիբիրյան բուքը,
Եվ ինչ են զգում նորած ու կլոր լուսնին նայելիս,
Հղում եմ նրանց վերջին հրաժեշտն իմ նվիրումի:
Մարտ 1940

1.
Քեզ տարան մի օր վաղ լուսաբացին.
Ես քո ետևից դուրս եկա, ինչպես
Աճյունն են հանում դուրս տանում տանից,
Լաց էին լինում մութ խրճիթի մեջ երեխաները,
Մոմը հալվել էր, պատել դարակը սրբապատկերի,
Սրբապատկերի սառնությունն էր քո շուրթերի վրա,
Մահվան քրտինք էր պատել ճակատդ,
Անմոռաց է դա:
Ստրելեցների կանանց պես պիտի,
Պիտի կախկանձեմ ու ոռնամ պիտի
Պատի տակ կրեմլյան աշտարակների:
Նոյեմբեր 1935 Մոսկվա

2.
Դանդաղ հոսում է մեր խաղաղ Դոնը,
Դեղին ամիսն է ոտք դնում տունը:
Ներս է մտնում նա գլխարկը թեքած ու ամբարտավան
Տեսնում է ստվեր`նիհար ու մաշված ստվեր-ուրվական:
Նա հիվանդ կին է,
Հիվանդ ու մենակ,
Տղան բանտում է,
Իսկ ամուսինը գնդակահարված:
Դուք աղոթեցեք ինձ համար, -հազիվ,
Հազիվ լսելի մրմնջում է նա:
1938

5.
Տասնյոթ ամիս գոռում եմ ճչում,
Կանչում եմ քեզ տուն,
Դահճի ոտքերն եմ ընկնում,
Քեզ համար սարսափում, որդիս:
Ամեն ինչ խառնել ու շփոթել եմ,
Էլ չեմ տարբերում, թե ով է գազանն ու ով է մարդը:
Եվ երկար պիտի սպասենք մահվան`
Մահապատիժի կամ էլ խոշտանգման:
Տեսնում եմ միայն փոշոտ ծաղիկներ,
Ղողանջ բուրվառի, զնգոց ու հետքեր,
Որոնք տանում են ինչ-որ տեղ, սակայն
Եվ ոչ մի տեղ էլ նրանք չեն տանում:
Ուղիղ աչքերիս մեջ է նայում նա
Եվ սպառնում է կործանում ու մահ
Մեծ հսկա աստղը:
1939

Перевод на армянский Лауры Балян

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top