c8c673bf45cf5aeb
  • Пн. Дек 23rd, 2024

Лиана Арустамян. Я люблю тебя, Арцах!

Июн 24, 2015

Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»

Ես սիրում եմ քեզ, Արցախ́.

«Մեր երկրագնդի վրայ երկու ուժեր չեն հոգնում – ժամանակն ու հայը`մեկը կործանելով, մյուսը`վերաշինելով»

Գարեգին Նժդեհ

arustamyan_liana

Ես զավակնեմ դարերի և ավերում տեսած, բայց երբեք ծնկի չեկած մի մեծ ժողովրդի: Ես այն արդար ցորենի արտն եմ, որ դարեր շարունակ տրորվել է օտարի այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, որից փրկված մի բուռ ցորենը հասել է մեզ, դարձել հաց ու բարիք: Խաղողի համառ որթն եմ ես, որի արմատները հասնում են մինչև արև:

Ես հայ եմ, հայեցի, ծնվել եմ և ապրում եմ Նաիրյան երկրում: Արևածագերն այստեղ ավելի պայծառ են, ամպրոպները` ավելի շռնդալից, իսկ ծաղիկներն` ավելի գունեղ: Քամին այստեղ ավելի է զոհաբեր, ջերմուկներն այստեղ տաք են ավելի, ու ձյուներն էլ`սպիտակ ավելի: Մեր երկրի կապույտ երկնքից կախված են վեհապանծ լեռներ: Նրանցով շրջապատված մի հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարված մի ժողովուրդ` խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած:

Թռիչքի համար են ծնվել արծիվները, բարձրունքից աշխարհին նայելու համար: Հպարտեմ ու վեհ, ինչպես հնամյա մեր լեռները: Բայց երբ փորձում են ընդհատել նրանց թռիչքը, կամ չար մի դիտավորությամբ դարանակալում ժայռածերպերում հյուսած բույնի մոտ, երբ խլել են ուզում ազատությունը, նրանք արդեն ցույց են տալիս իրենց թևերի թափը, մագիլների զորությունը: Այդպես փորձեցին նաև մեր բազկի ուժը, որն որպես երկնային պատիժ իջավ ազերի սակյատների գլխին:

Աշխարհասփյուռ ողջ հայությունը ոտքի կանգնեց թշնամու դեմ համահայկական պայքարին Արցախյան ազատամարտի տարիններին, ապացուցեց, որ մեզ համար խաղաղությունը պատերազմի բացարձակ հականիշ է: Մենք այս խաղաղությունը նվեև չենք ստացել, այն ձեռք ենք բերել մեր հայերի, եղբայրների կյանքի ու մահվան գնով, մեր պայքարի գնով:

Կյանքի թոհ ու բոհի բեմահառդակում հաճախ հայտնված ու գլխավոր դերակատարում ունեցած երկիրս մշտական պայքարի մեջ երբեք չի կորցրել պայքարելու ամուր կամքը, ազատատենչ հոգու ուժը:

Կորցրինք հազարավոր երիտասարդ կյանքեր, որոնք հավիտյան լռեցին ու դարձան լեգենդներ: Անմոռանալի են այս կորուստները:

Ամեն մարդ իր սրտում անդարմանալի վերք ուներ, ամեն մարդ կորցրել էր մի բան, որ նրա համար աշխարհի բոլոր բարիքներից թանկագին ու անփոխարինելի էր: Այս էր պատճառը, որ ամբողջ Արցախը այդ տարիներին կատարում էր մի ընդհանուր սուգ, սուգ́, որի համար մխիթարություն չկար: Մեզ մնում է մխիթարվել եղածով, պայքարել մեր նահատակված տղաների երազները իրականացնելու համար: մեր մխիթարությունը թշնամու ճիրաններից փրկված և ազատ Հանրապետություն դարձած Արցախ աշխարհն է, Շուշին տուն բերած, զինվորական շքերթից դուրս եկած` մեր օրվա հետ արթնացող մանուկների կարկաչուն ծիծաղը: Գալիք սերունդը պետք է սփոսի որդեկորույս մայրերի և այրիացած կանանց վիշտը, գլուխ խոնարհի լույսի ու հավերժության ճանապարհն անցած սուրբ նահատակների հիշատակի առջև:

Արյուն է հեղվել Արցախ աշխարհում, և արյան ու արցունքի անհատակ ծովում մարել են բազում մատաղ կյանքեր, թողել են պայծառ ու մաքուր անթիվ երազներ: Եվ թափվող թանձր արյամբ ու արցունքով գրվել է հայոց պատմության մատյանի մերօրյա էջը, հյուսվել է երգը հերոսության ու սխրանքի, որ պիտի հնչի դարեդար…

Օգտվելով մի քանի աղբյուրներից` ես կարող եմ ներկայացնել որոշ դրվագներ պատերազմից:

…1988 թվականի փետրվարի 18- ը   պատմական բեկումնային տարեթիվ էր: Հայոց պաըմության այն արյունալի էջերից մեկը, որն ուղղված էր ազատությանը և անկախությանը: 1988 թվականին Ադրբեջանը սանձազերծվեց հայ-ադրբեջանական պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ հարձակումները հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:

Պատերազմներում չկան հաղթողներ ու պարտվողներ, այլ գոյություն ունեն ողջ մնացածներ, որոնց է վիճակված պայքարը շարունակելու իրավունքը: Կյանքը պայքար է, հաղթում է նա, ով առերես է կռվում նրա հետ ու մինչև վերջ:

… Պատերազմեր…Ապրիլ. Գարունը լիարժեքորեն մտել էր իր իրավունքների մեջ, դրսում փթթում էր բնությունը, սակայն Արցախի բնակչությունը ստիպված պատսպարվում էր նկուղներում: Հոսանք, գազ վաղուց չունէին, սովին դիմանալ կարելի էր, իսկ ահա ծարավը… Ամենասարսափելին ջրի պակասներ: Լվացքի և այլ պետքերի համար ձմռանը ձյունը հալեցնում էին, ջուր ստանում, գարնանն այդ առումով համեմատաբար հեշտեր. անձրևաջրերը փրկում էին: Իսկ ահա խմելու ջուր հայթայթելու համար մարդիկ արհամարհում էին ———-ու  << Գրադը>> գնդիկավոր և կեստոնանոց ռումբերը, այսինք`մահը: Կյանքը կտային, բայց ջրով լի դույլից ոչ մի կաթիլ չեր թափվի:

Ողորմելի ժողովուրդը ժամերով հերթ էր կանգնում ջրի ու հացի համար: Զգացվում էր գրեթե ամեն ինչի պակասը: Չնայած այդ բոլոր դժվարություններին `ժողովուրդը չէր հուսահատվում: Նա հավատով սպասում էր այն օրվան, թե երբ կավարտվի ամեն ինչ, և խաղաղություն կտիրի Արցախ աշխարհում:

Առավոտ էր. արյուսակը դեռ նոր էր բարձրացել հորիզոնի վրա, դեռ նոր արշալույսի եզերագիծը սկսել էր կարմրել, Արցախում բացվել էր մի սարսափելի տեսարան: Քաղաքը ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Շուրջ բոլորը կոտորած, արյուն ու զոհեր, հրդեհներ… Սարսափից աննկարագրելի վիճակում էր ժողովուրդը: Անխնա ոսոխը կարծես թե անսիրտ լիներ:

Անգամ մթությունը չկարողացավ արգելք լինել թշնամու կատաղի հարձակումներին: Ազերների կոտորում էին կրակից դուրս փաղչողներին, չխնայելով ոչ սեռի ր ոչ հասակի… Ամեն կողմից լսելի էին լինւմ ցավալի աղաղակներ, բայց թշվառների լացը և արտասուքը չէր կարողանում ամոքել գազանների սիրտը: Թշնամին մոռացած կնոջ գութը ր սերը, խլում էր երեխային մոր գրկից և ձգում էր կրակի մեջ: Մի փոքրիկ ընդդիմությունն անգամ պատժվում էր սրով: Եվ այդպես շարունակ…

Պետական հիմնարկներից որոշներն այսպես, թե այնպես գործում էին, իսկ ահա դպռոցների դռները վաղուց փակ էին: Պատմում են, որ 3–րդ, թե 4-րդ դասարանում սովորող մի տղա վերցնում պայուսակը, դուրս գալիս նկուղից ու բռնում դպրոց տանող ճամփան: Փողոցում նրան կանգնեցնում են և ասում.

— Ու՞ր ես գնում, չե՞ս տեսնում, որ կրակում են:

—   Ի՞նչ անեմ, թե կրակում են: Այս պատերազմը կարող է տարիներ տևել,ես հո անգրագետ չե՞մ մնալու,- պատասխանում է տղան:

Ահա այսպիսի անհավանական պատմություն, որ հավանական էր:

Մարդկանց հավատ ներշնչելով վաղվա հանդեպ`նկուղներում պատսպարվածներին հաճախակի այցի էին գալիս արվեստի գործիչներ,ովքեր իրենց ելույթներով գոտեպնդում էին մաքրդկանց: Մի խոսքով `յուրաքանչյուր ոք մղում էր իր բաժին պատերազմը, անմսան չեր համազգային պայքարից: Ասում են, եթե ազգի քսան տոկոսը կռվում է թշնամու դեմ, այդ ազգն անպարտելի է: Նժդեհյան ազգ-բանակ ձևակերպումը խիստ արդիական էր 20-րդ դարավերջի մեր կենաց-մահու պայքարում: Փառք Աստծու, որ պատերազմ գնացողները ըմբռնեցին այդ իմաստությունը: Հակառակ դեպքում դժվար թե ունենայինք ազատ ու անկախ Արցախ:

Պատերազմից հետո անցել են տարիներ: Այդ տարիների ընթացքում մենք վերաշինել և շարունակում ենք կառուցել մեր երկիրը ու աշխարհին ապացուցել ենք մեր գոյության իրավունքը: <<Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնումէնրանց պակասի պատճառով>>: Ականջներիս օղ անենք Մեծն Նժդեհի այս պատգամ-խորհուրդը և ամեն օր մի բան անենք հայրենիքի էլ ավելի զորացման համար:

Զարմանալի բանէ մարդկային սիրտը, շատ անգամ նմանում է մի անսահմանության, որ ամփոփում է իր մեջ ամբողջ տիեզերք, շատ անգամ նման է մի լիքը անոթի,որի մեջ գտնված նյութը ընդդիմահարում է, տեղի չէ տալիս մի ուրիշին զետեղվելու: Եվ ավելի բացասական է լինում նա, երբ լցված է լինում անգթությամբ ու բարկությամբ: Անխնա ազերների սիրտը նունյպես լցված էր անգթությամբ:Ո՞ր աստիճան անգութ պետք է լինի թշնամին, որ անգամ գիշերը, երբ ամպամած երկնքի վրա ոչ մի աստղ չէր երևում. երկինքը  ու գետինը,կարծես, միացած լիներ թանձր-սևաթույթ զանգվածով,այդ ժամանակ էլ շարունակեր պաշարումը:

Մեր մարտիկները արհեստավարժ չէին, սակայն կար մի բան, որը նրանց համար ավելի մեծ դեր խաղաց, քան ռազմական պատրաստվածությունը և տարավ նրանց դեպի հաղթանակ, դա մարտական ոգին էր, ազգային հայրենասիրական ոգին:

Հայկական ուժերի վճռական գործողություններին թշնամին չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից`զինադադար է խնդրում 1994 թվականի մայիսի 14-ին: Ասում են`ով կամավոր է գրվում, այն օրից հերոս է  նա հիրավի, հայ ժողովուրդը շատ ու շատ հերսներ է ունեցել: Արցախյան ազատամարտը տվեց ազատաբաղձ քաջորդիների մի ամբողջ համաստեղություն: Նրանք իրենց թափած արյամբ ———մեր հողը, որպեսզի մենք և  մեր սերունդները ծլենք, ծաղկենք, զորանանք: Նրանք բռունցքվեցին և այդ ամուր բռունցքով զրկեցին արնախում ոսոխի գլխին: Անկախ բոլոր քաղաքական հուզմունքներից`նրանք միավորվեցին, քանզի գիտակցում էին, որ միայն զենքով կա հայոց փրկություն:

… Ահա թե ինչպիսի ողբերգություն է տեսել Արցախը և նրա բնակիչները: Եվ չնայած այդ ամենին` մեր բանակը կարողացավ հաղթել և ազատագրել ոսոխի կողմից նվաճված տարածքները: Մեր ոտքերի տակ ամուր հողն ու տունդը Արցախն է, և ազատագրված այս հայրենիքից պիտի մի երանելի օր բացվեն մեր ——բնօրանները տանող ճամփաները…

Այս հաղթանակը չէր լինի, եթե չլինեին մեր հերոսները`ծեր թե երտասարդ: Նրանց այրամբ ներկված դաշտերը, քարուքանդ եղած պարիսպներն ու տաճարները ցասումնալից եղան դեռ երեկվա շրջանավարտների համար, և նրանց հայկական երակներում վրեժխնդրության ալիքը ——-վրեք, վրեժ…

Իսկական հերոսները նրանք են, ովքեր երբեք չեն ձգտում ոչ́ փայլուն անվան, ոչ́ էլ այդ անունը պարուրող փառքի: Հավերժ պատանի մնացած մեր նահատակների մասին պետք է խոսել պարզ ու անպաճույճ, ինչպիսին իրենց կյանքն էր:

Մանկուց ծնողների համար մեր հերոս տղաները կրակոտ մանչուկներ էին, որոնց <<չար>> էին ասում: Թվում է `ուր որ է կբացվեն դարպասները, և տղաները կհայտնվեն փողոցում, կշարվեն նստարանի և ծայր կառնի զրույցը, որը կունենա մի ամբողջացում`հայրենիք:

Դժվար է ապագան գուշակել: Դժվար է կանխատեսել այն, ինչ դեռ առջևում է : Սակայն մենք, բոլոր մահկանացուների նման, անպայմանորեն ուզում ենք օր առաջ իմանալ առջևում դարանակալած իրադարձությունների մասին: Հավատացել են մարդիկ, բոլոր ժամանակներում և գուշակել են զննելով մարդուն, նրա պատմությունը, անցյալի դասերը: ՈՒ հայացք նետելով մեր պատմությանը`մենք կարող ենք անսխալ ասել, որ այսօր տերն ենք մեզ ավանդածին և տերը կմնանք: Վկան Շուշին է: Վկան փրկություն ապրած այս կրթօջախում հչող մեր Մայրենին…

Աշխարհում չկա ավելի ծանր ողբերգություն, քան ծննդավայրի կորուստը: Չկա ավելի մեծ ցավ, քան երբ մարդուց խլում են նրա մանկության օրրանը, որտեղ անցյալի հուշերն են ու ապագայի երազանքները…Նրանք ընտրեցին ամենադժվարը`կյանքի ու մահվան սահմանագիծը:

Հիշենք, մեծարենք ու չմոռանանք մեր նահատակներին, ովքեր մտան պատմության մեջ որպես հերոսներ, իսկ վաղը սերունդներին կներկայանան որպես լեգենդ: Չէ՞ որ Աստված նրանց ընձեռնեց բացառիկ, վերջին հնարավորությունը`աստվածացման սուրբ ճանապարհին, այն է` կյանքը տալ հայրենիքին, հոգին հանձնել Աստծուն, պատիվը թողնել մեզ, որպեսզի հաճախ ու շատ այցելենք նրանց ու խոնարհենզ գլուխները մեր սեգ, քանզի այստեղ հանգչում է մի անհուն տիեզերք…

Հավերժի Ճամբորդ`սուրբ նահատակների լռին ու խոսուն նկար-պատկերների հետ կսկիծով, ցավով, անհուն դառնությամբ զրուցող-խորհող, դառնահեժ ողբող, ապա և` դեպի խաղաղ երկինքն իր լիքը հոգով հառնող- բարձրացող, նրանց անմար հիշատակ փառքով օծուն-զարդարուն վշտահեծ մայրը և նաև  մայրը պատերից կախված բյուր որդիների, մարտիրոսների, նրանց հոգու ճիչը պահ ու ակնթարթ լսող ու ըմպող բոլոր-բոլորի Մայրը և Հարազատը:

Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ տուն դառնային բոլոև-բոլոր նահատակները, բոլոր այն տղաները, ովքեր հերոսացան մեր ազատության համար: Ի՞նչ կլիներ, եթե հարյուր-հազար տարին մեկ նման հրաշք ապրեին մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվում իրենց հարազատների կորստին, նրանց տունդարձին սպասում են երկար, անեզր, ոչնչով, չլցվող սպասումով…

Տեր Աստված, ուզում եմ հավատալ, որ մեր սուրբ նահատակները կյանքի կկոչվեն քո երկնային արքայությունում, սակայն նրանք այս հողի հրաշամանուկներն են, այստեղ, այս երկրին են հարկավոր: ՈՒ հիմա նրանք կշարունակվեն իրենց քույրերի ու եղբայրների, զավակների, բոլոր գալիք մանուկների մեջ, որոնք կկրեն իրենց անունները…

Թող չլինի այսուհետ պատերազմ աշխարհի ոչ մի անկյունում: Թող ոչ մի մայր չհեռանա աշխարհից`ծխացող մորմոքը սրտում: Թող յուրաքանչյուր հայի սրտում վառ մնա մեր նահատակների հիշատակը`հանուն այն մեծ նպատակի, որի համար զոհվել են նրանք:

Հավերժ փա~ռք Ազատության ու Անկախության համար զոհված մեր տղաներին: Փա~ռք:

Լիանա Առուստամյան

________________________

received_776014869184072

Степанакертская старшая школа № 8 им. А.Д.Сахарова

Директор Геворкян Лёва Самвелович

Учитель Нерсесян Лиана Драстоматовна