online

«Դավիթ, ես քեզ սիրում եմ» — Իրինա Թովմասյանի սիրո խոստովանությունն ամուսնուն

ИНТЕРВЬЮ

— Իրինա, ողջունում եմ քեզ իմ հյուրասրահում։ Այս օրերին ինչպե՞ս է անցնում  առօրյադ։

Ողջույն Արամ ջան։ Նշեմ, որ կա տագնապ, կա վախ՝ ուղղված իմ և ամուսնուս ծնողների հետ կապված, երեխաների և տարիքով մեծ հարազատների հանդեպ։ Բայց սիրով նշեմ,  երջանիկ օրեր ենք ապրում, քանի որ անում ենք ամեն բան, որ մեկս մյուսին էլ ավելի շատ ժպիտ պարգևենք։

— Տարիներ անց, կրկին մեկնարկեցիք այն նախագիծը, որը կոչվում է «Հեքիաթն է կանչում Իրինայի հետ»։ Արդյո՞ք այն կլինի շարունակական:

14 տարի շարունակ վարել եմ նախագիծը, այնուհետև եղավ 7 տարի դադար։ Իհարկե այս ընթացքում նկարահանման ողջ աշխատանքներն անում եմ ինքս, սակայն դեպքերի դրական զարգացումից հետո, հարցին պրոֆեսիոնալ ձևով կմոտենանք։ Սա այն ծրագիրն է, որ պետք է փոքրիկներին հասանելի դառնա։

Արձագանքներն ինչպե՞ս եղան և հետաքրքիր է իմանալ նաև զգացողությունների մասին։

Արամ, ինձ անընդհատ գրում են սոցիալական ցանցերով որ այդ հեքիաթների ներքո են մեծացել (ի դեպ դու էլ էիր ասել)։ Դրանք ինձ համար այնքան, այնքա՜ն թանկ ու մեծ արժեք ներկայացնող նամակներ են,  որ չեմ փոխի ոչնչի հետ։ Ի դեպ ասեմ, որ այն ժամանակ, երբ «Հեքիաթն է կանչում» նախագիծը եթերով էր հեռարձակվում, ստանում էինք ձեռագիր նամակներ, որոնք մինչ օրս պահել եմ։ Բայց ստանալով նմանատիպ նամակներ, հիշում և վերապրում եմ 14 տարի առաջ զգացածս։ Էնքա՜ն հաճելի է, չես պատկերացնի։

— Ձեր երկու հրաշք դստրերի՝ Ալյայի և Մարիայի հետ միասին, չեք դադարում նորը սովորեցնել փոքրիկ հետևորդներին, ինչու չէ, ծնողներին ուղղորդում եք  ժամանցը ճիշտ տնօրինել։ Ինչպե՞ս եք կարողանում ընդհանուր թեմա գտնել երկու իրարից բացառապես տարբեր երեխաների համար։ Բարդ չէ՞ այս առումով։

Այնքան հետաքրքիր է․ թվում է  մենք՝ ես, Մեգին, Ալյան և Մարիան, բոլորս տարբեր ենք, բայց ունենք մի ընդհանուր գիծ, մենք միմյանց այնքան նման ենք։ Հատկապես, երբ իրենց նայում են հետևորդները, սիրում են այդ ընթացքում ինչ որ բան սովորեցնեն նրանց,  օրինակ ծառայեն։ Ակտիվ ու բովանդակալից ժամանց են նախընտրում երեքն էլ։ Նույնիսկ երբեմն կատակով ասում եմ, որ արդեն հաջողված խաղավար եմ։

— Խոսենք նաև մանկության մասին։ Ինչպիսի՞ օրինակ են եղել Ձեզ համար ձեր ծնողները։

— Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալ լինել ծնողներիս՝ հատկապես մայրիկից, քանի որ մայրիկներից շատ բան է կախված։ Ծնողներս ապահովել են իմ և քույրիկիս երջանիկ, անհոգ մանկությունը, մեր բոլոր օրերը, րոպեներն ու վայրկյանները լցնելով անմոռանալի պահերով։ Եվ այն, ինչ կա այս պահին իմ մեջ, իմ ներաշխարհում, դա հենց նրանց դաստիարակության արտացոլանքն է։

— Իրինա, առաջարկում եմ նաև մասնակցեք բլից հարցմանը։ Պատրա՞ստ եք։

— Այո․․․

 Մանկության ամենասիրելի խաղը։

— «Что? Где? Когда?»

 Տանը փակված ինչի՞ մասին կարող է երազել Իրինան։

— Հարազատներիցս ոչ մեկ երբևէ չհիվանդանա

Բացառապես իմ հյուրասրահում․․․ Սիրո խոստովանություն՝ ուղղված ձեր ամուսնուն։

— Դավիթ, ես սիրում եմ քեզ։

Ո՞վ է կինը։

— Կինը՞․․․դրանով ամեն ինչ ասված է։

Ո՞րն է կնոջ գեղեցկության գաղտնիքը։

— Միանշանակ բարությունը։

Ի՞նչ է ուզում կինը

— Այն ինչ յուրաքանչյուրը՝ երջանկություն։

ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում

— Ոչինչ․․․ես ունեմ նույնիսկ  երազածից ավելին։

լավ է լինել ծնող, թե՞ երեխա

— Երեխա լինելը լավ է, բայց ծնողը լինելն՝ էլ ավելի։ Այդ ժամանակ մենք ավելի շատ ենք գիտակցում երջանկությունը, իսկ դա ավելի թանկ է։

երեք բան, որ տանել չեք կարողանում

— Սուտը, դավաճանությունը և․․․ չգիտե՞մ․․․ օրինակ լկտիությունը

ինչը՞ կվերցնեիք ձեզ հետ մանկությունից, եթե լիներ այդ հնարավորությունը

— Ջեկոյին, այն շանը, որին բակում էի պահում։ Նա իմ ամենամտերիմ ընկերն էր։ Ու, եթե ինձ հարցնեն երբևէ՝ շուն պահե՞լ ես, կասեմ՝ այո։ Ջեկոյին ձագերի հետ միասին խնամել եմ մինչ խոր ծերություն։

Վերջացրեք զրույցը այնպես, ինչպես կցանկանաք

— Աստված տա, որ յուրաքանչյուրը զգա երջանիկ պահեր։ Կարծում եմ, այս օրերին շատերը հասկացան, թե դա ի՞նչ է։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրը գնահատի այդ երջանիկ ակնթարթները։

Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top