ИНТЕРВЬЮ

«Наша Среда online» — Դրական էներգիան հաղորդելը կարծես նրա մասնագիտությունից է գալիս: հյուրասրահում է օլիգոֆրենոմանկավարժ, հատուկ հոգեբան-արտթերապևտ Աննա Գրիգորյանը:
— Աննա հարց, որը հաճախ տալիս են հոգեբաններին:
— Որ մի հատ նկարեմ կպատմե՞ս իմ մասին: (ժպտում է)
— Երեք լուծում դեպրեսիաներից ազատվելու համար:
— 1-ինը լսելու ունակություն, 2 -րդը գոյություն ունեցող խնդրի գիտակցում, 3-րդը կամք:
— Որպես հոգեբան և որպես մարդ ինչպիսի՞ լուծումներ եք գտնում անելանելի իրավիճակներում: Արդյո՞ք այդ ընթացքում մասնագիտությունը օգնության է հասնում:
— Հույսս դնում եմ միայն ինձ վրա: Մասնագիտությունս նույնիսկ շնչելուս է օգնում:
— Հավատք ասելով ի՞նչ եք հասկանում:
— Տեսնել նույնիսկ անտեսանելին…
— Սիրո խոստովանության ձև որով կտարբերվեիք:
— Երբ արտահայտվեմ արդեն իսկ չեմ տարբերվի, նախընտրում եմ լռել:
— Քանի որ մեր հյուրասրահում եք նաև ոչ որպես մասնագետ, հետաքրքիր է իմանալ, ձեր սիրտը գրավելու համար տղամարդը ի՞նչ քայլերի պետք է դիմի, եթե մինչ օրս գրավված չէ:
— Ներկայանա էնպիսին ինչպիսին կա, այլ ոչ էնպիսին ինչպիսին ցանկանում է լինել, և ինձ՝ ընդունի էնպիսին ինչպիսին կամ, այլ ոչ էնպիսին ինչպիսին ցանկանում է լինեմ:
— Դեպք, որը կարող եք հիշել մանկությունից:
— Թերևս ամենազավեշտալին, փորձել եմ օգտվել շանս ամանից և բավականին լավ է ստացվել: Արամ, ամեն անգամ հիշելիս արցունքներով ծիծաղում եմ: Շանս ոսկորը լա~վ կերել եմ, նույնիսկ հիվանդանոց եմ ընկել:
— Ո՞վ է նեղված պահերին հոգեբան Աննային լսում և աջակից լինում:
— Սեփական արտացոլանքս հայելու առաջ՝ նա չի ծիծաղում, երբ պետք է արտասվեմ և չի արտասվում, երբ ուրախ եմ:
— Ինչպե՞ս կարելի է դիմացինին մերժել չնեղացնելով նրան:
— Ասելով միայն ճշմարտությունը, ոչ թե հորինել ստեր՝ մերժումը արդարացնելու համար:
— Կյանքում առաջնահերթ է…
— Պահպանել գերագույն ՄԱՐԴ արժեքը:
— Հարց, որի շուրջ կարելի է անդադար խոսել. ի՞նչ է ուզում կինը:
— Այն կինն ով այս հարցի պատասխանը կտա, կարժանանա գերագույնի կոչման: (համեստորեն ժպտում է)
— Ի՞նչը կարող է ձեզ համար լինել ծայրահեղությունից ծայրահեղություն` աշխատանքի պահերին:
— Հետաձգել նախապես գրանցած հանդիպումներս, երբ մեկ այլ՝ երրորդ անձ, տվյալ պահին իմ կարիքն ավելի շատ է զգում:
— Եվս մեկ հետաքրքիր դեպքով կկիսվե՞ք: Համոզված եմ գործի բերումով դրանք շատ են:
— Հիշում եմ իմ փոքրիկ այցելուին, (ում մոտ ախտորոշված էր միջին աստիճանի մտավոր հետամնացություն), ով ինձն նմանեցնում էր Սայաթ-Նովայի Աննային ու հեռվից հեռու տեսնելով բղավում էր.
–Էն ու՞մ Սայաթ-Նովայի Աննանա՜:
— Ամուսնությունից առաջ ուշադրություն կդարձնեք առաջին հերթին…
— Որ ապագա սկեսրոջս տանը վերաբերվեն ինչպես թագուհու: Միայն այդ ժամանակ վստահ կլինեմ, որ գնում եմ էնպիսի տուն, որտեղ տղամարդիկ թագավորներ են, իսկ կանայք նրանց կողքին թագուհիներ են դառնում:
— Խոսք, որը կարող է ժպիտ պարգևել ձեզ:
— Ինձ ժպտալու համար խոսքեր պետք չեն, ես ժպտում եմ նույնիսկ քնած ժամանակ:
— Տարվա եղանակներից, ո՞րը կնմանեցնեք ձեր բնավորությանը և ինչու՞:
— Գարուն, գարունը սեր է, սիրում եմ շուրջս լցնել սիրով:
— Զրույցի ընթացքում կցանկանայինք խոսել նաև աշխատանքային բարդություններից: Ինչպիսի՞ն կարող են լինել դրանք:
— Բարդությունները բազմազան են, բայց երբ աշխատանքդ սիրում ես, քեզ ոչինչ չի խանգարի առաջ շարժվել:
— Խենթություն, որին պատրաստ եք դիմել հանուն սիրո:
— Դեռ խենթանալու աստիճան չեմ սիրել, ուստի դժվարանում եմ պատասխանել:
— Ի՞նչ կմախթեիք մեր ընթերցողներին:
— Հոգու և մարմնի ներդաշնակություն:
— Իսկ վերջու՞մ…
— Ապրեք «Այստեղ և հիմա», երեկն անցած է, իսկ վաղը՝ պատրանք: Շնորհակալ եմ:
— Շնորհակալ ենք նաև մենք:
Հարցազրույցն անցկացրեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ