online

Ամանորյա ողջույնները եւ սփյուռքի նախարարին

mindiaspora

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2014 թվականը լինի կայունության, վերելքների ու բոլոր սպասումների իրականացման տարի:

Թանկագին ազգակիցներ, վստահ եմ, որ 2014 թվականին ձեր հայանպաստ ու հայրենանվեր գործունեությամբ, ձեր նվիրումով ու միասնական գործակցությամբ էլ ավելի կզորանա Սփյուռքը, և կյանքի կկոչվեն բազում հայանպաստ ձեռնարկներ:

Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում մեր ջանքերը ևս պետք է ուղղորդենք Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցների աջակցությանը և մաղթենք, որպեսզի օր առաջ խաղաղություն տիրի, և սիրիահայությունը վերագտնի իր հոգեկան անդորրը:

Կարծում եմ, որ Նոր տարին կլինի զբոսաշրջության զարգացման բուռն տարի, և Հայրենիք չայցելած յուրաքանչյուր հայ կգա և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իր գլուխը կխոնարհի անմեղ զոհերի հիշատակի առջև:

Հայրենիքը կանչում է ձեզ և սպասում:

Թող աշխարհում խաղաղություն լինի, ու հանդուրժողականությունը համատարած համակի բոլորիս, թող սերն ու երջանկությունն ուղեկցեն ամենքին և ամենուր:

Մաղթում եմ ձեզ երկարակեցություն, հոգու մշտատև զվարթություն, ոգու զորացում՝ Սփյուռքում իրականացնելու դժվարին, սակայն պատվաբեր ու ազգանպաստ ձեր առաքելությունը:

Թող գալիք տարին Հայրենիքի և Սփյուռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նվաճումների և նորանոր ձեռքբերումների տարի:

Թող Սուրբ Ծննդյան լույսն առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը՝ ի շենացումն Հայոց պետության և զորացումն բովանդակ Սփյուռքի:

Լավագույն մաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

[fblike]

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top