online

Պավել Լիսիցյան

Պավել Լիսիցյանը առաջին սովետական երգիչն է ով ելույթ ունեցավ Նյու Յորքի հռչակավոր «Մետրոպոլիտեն» թատրոնում:Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները:Պարոն Լիսիցյանը տպավորիչ էր և՛ վոկալ, և՛ երաժշտականության առումով:Նա օժտված է բելկանտոյի բոլոր ատրիբուտներով:Օպերային բեմում նա ներշնչող երգիչ է ՝ միատեսակ լավ բնավորություն ստեղծելով ինչպես ձայնով, այնպես էլ դերասանական խաղով:Նրա ձայնը վառ է, կոկիկ և ստեղծվում է առանց նվազագույն լարվածության ողջ ձայնածավալում:
«Նյու Յորք Թայմս» 1960թ.

 

pavel_lisician

Չորսամյա տարիքում ապագա երգիչը, մեծերի գոգին նստած, տալիս էր առաջին համերգները, կատարում էր սոլո և զուգերգ՝ հոր հետ, ոչ միայն հայկական, այլև ռուսական, ուկրաինական և նեապոլիտանական երգեր:Տղայի երաժշտական դաստիարակությունը եղել է բազմակողմանի և ինտենսիվ:Պավելի համար, որքան նա իրեն հիշում էր, երգելը նույնքան բնական էր, որքան խոսելը կամ շնչելը…
Իննամյա դպրոցն ավարտելուց հետո դասնհինգամյա դեռահաս Պավելը լքեց ծնողական տունը, որպեսզի աշխատի ու կայանա ինքնուրույն:Սկսեց նրա թափառական կյանքը երկրաբանահետազոտական, ապա ալմաստահորային խմբավորումներում: 1927թ. Սադոնական հանքարաններ՝ Վլադիկավկազի մոտակայքում, Պավելը հորատողի աշակերտ, տարբեր աշխատանքներ կատարող և օգնական:1928 թ. Մախունցետ ՝ Բաթումիի մոտակայքում, նա որպես հորատման վարպետի օգնական: 1929 թ. Ախլքալաք՝ Թափարավան ՀԵԿ –ի շինարարություն, Պավելը հորատման վարպետ, ինչպես նաև գեղարվեստական ինքնագործունեության անփոխարինելի մասնակից:Հետո արդեն նա ազգային երգչախմբերի մենակատար… Ելույթներից մեկից հետո խմբի պետը տասնութամյա վարպետին Թիֆլիսի երկրաբանական ղեկավարության կողմից շնորհեց ուղեգիր Լենինգրադի կոնսերվատորիայում ուսում ստանալու նպատակով:Քննություններին դեռ մնացել էր ևս մի քանի ամիս, և նա անմիջապես սկսեց աշխատել Բալթիկյան գործարանում:Այստեղ նա յուրացրեց դուրգամողի, էլեկտրոեռակցողի, մրճահարի մասնագիտությունները:Սակայն կոնսերվատորիայում դեռ նոր էր սկսել ուսումը, ստիպված եղավ կիսատ թողնել այն…Լենինգրադյան Մեծ դրամատիկական թատրոնում Պավելն ընդունվեց աշխատանքի՝ որպես ստատիստ (անխոս դերասան):Ու սկսվեցին նրա թատերական «համալսարանները»…Սկսվեց նրա ստեղծագործական ուղին՝ ստատիստից մինչև պրեմիեր… Թատրոնում աշխատելը հնարավորություն էր տալիս ամեն օր տեսնել բեմի վարպետներին, հաղորդակից լինել ռուսական դերասանական դպրոցի սովորույթներին, «շնչել» ետնաբեմի օդը… Հետաքրքիր է, որ բարձրագույն կրթության դիպլոմը երգիչը ստացավ արդեն բավականին հասուն տարիքում՝ արդեն իսկ լինելով ամենակրթված մարդ և ԽՍՀՄ ազգային դերասան, նա էքստեռն ավարտեց Երևանի պետական կոնսերվատորիան արդեն 1960 թ.:

Պավելը ծնողների՝ Սրբուհի և Գերասիմ Լիսիցյանների հետ

Պավելը ծնողների՝ Սրբուհի և Գերասիմ Լիսիցյանների հետ

Բավականին շուտ թատրոնում երիտասարդին վստահեցին մենահամարի կատարումը՝ Շապորինի «Գիշերային զեփյուռ» ռոմանսը:Այս ելույթները Մեծ դրամատիկական թատրոնում կարելի է համարել արտիստի մասնագիտական դեբյուտ:
1932 թ. Պավելը սկսում է երգեցողության կանոնավոր պարապմունքները մանկավարժ Մ. Մ. Լևիցկու մոտ:Վերջապես որոշվեց նրա ձայնը ՝ բարիտոն:Լևիցկին Պավելին նախապատրաստեց երաժշտական տեխնիկումի ընդունելության համար, որտեղ նա սովորեց Զ. Մ. Դոլսկոյի դասարանում:
Երգչական գերիմաստություններին տիրապետելու և ձայնի մշակման համար Լիսիցյանը վատնեց ընդամենը երեք տարի՝ 1932-1935 թթ.: Հենց այդ ժամանակ էլ նրա լիովին հասուն վոկալային արվեստը գնահատեց Ա. Ի. Օրֆենովը:Չնայած Լիսիցյանն ուներ երկու վոկալի դասատուներ, սակայն դասատուների շարքում, ովքեր օգնել են նրան տիրապետել կատարողական տարբեր ոլորտների, նա թվարկում էր շատերին. դաշնակահար-կոնցերտմայստերներ՝ Ա. Մեերովիչ և Մ. Սախարով, կոմպոզիտոր՝ Ա. Դոլուխանյան, դիրիժորներ՝ Ս. Սամուսուդին, Ա. Տեր-Հովհաննիսյան, Վ. Նեբոլսին, Ա. Պազովսկի, Ա. Մելիք-Փաշաև և ռեժիսոր՝ Բ. Պոկրովսկի:

Լիսիցյանը կնոջ՝ Դագմարայի հետ

Լիսիցյանը կնոջ՝ Դագմարայի հետ

Դեռ նոր էր Պավելը ընդունվել  տեխնիկումը, երբ նա դարձավ մենակատար երիտասարդական օպերային թատրոնում:Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայում փոքրիկ պարտիայում առաջին ելույթից հետո, նա աննկատ չմնաց՝  տպագրական գրախոսությունը լենինգրադյան «Սմենա» թերթում հիացնող էր:Սակայն, ցավոք, երիտասարդական թատրոնը շուտով լուծարվեց:Եվս մեկ տարի ուսուցում երաժշտական տեխնիկումում, որին զուգահեռ ծանր աշխատանք՝ գործարանում մեծ գազամանների զոդում:Այնուհետև դարձյալ թատրոն՝ արդեն Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի երիտասարդական խումբ:Նա կատարում էր երկրորդական և նույնիսկ երրորդական պարտիաները, բայց դա հիանալի դպրոց էր նրա համար:Սամուիլ Սամոսուդը՝  թատրոնի գլխավոր տնօրենն ու օպերային գործում աչքի ընկնող գիտակը,  ուշադիր խնամում էր երիտասարդ դերասանին՝ անցնելով նրա հետ նույնիսկ ամենահամեստ պարտիաները:Շատ բան տվեց նաև աշխատանքը ավստրիացի դիրիժոր, այդ տարիներին Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար՝ Ֆրից Շտիդրիի հետ:Լիսիցյանի համար հատկապես հատկանշական եղավ խմբավար Արամ Տեր-Հովանիսյանի հետ հանդիպումը:

Լսիցյան կվարտետ՝ Ռուզան, Կարինե, Ռուբեն և Պավել Լիսիցյաններ

Լսիցյան կվարտետ՝ Ռուզան, Կարինե, Ռուբեն և Պավել Լիսիցյաններ

1933 թ. ելույթներ սկսվեցին աշխատանքային ակումբներում, արվեստի տներում, դպրոցներում:Նա Լենպետթատրոնների համերգաթատրոնային գրասենյակի մենակատար էր:Սկիզբ առավ Լիսիցյանի նաև համերգային գործունեությունը, որը տևեց 45 տարի…Չնայած աշխատանքի չափազանց մեծ ծանրաբեռնվածությանը, երգիչը ժամանակ է գտնում ինտելեկտուալ աճի համար՝ նա ուսումնասիրում է քաղաքի թանգարաններն ու ճարտարապետությունը, շատ է կարդում:
1937 թ. Լիսիցյանի երգչական-դերասանական ճակատագրում բերեց նոր փոփոխություններ:Նա հրավեր է ստանում Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի թատրոնում առաջին դերերի համար:Հայաստանում երեքուկես տարվա աշխատանքները եղան բավականին արդյունավետ. նա կատարեց տասնհինգ պարտիաներ դասական և ժամանակակից ներկայացումներում՝ Եվգենի Օնեգինի (Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Վալենտինի (Գունո «Ֆաուստ»), Տոմսկու և Ելեցկու (Չայկովսկի «Պիկովայա դամա»), Ռոբերտի (Չայկովսկի «Իոլանտա»), Տոնիոյի և Սիլվիոյի (Լեոնկովալլո «Պայացի»), Մառոլեսի և Էսկամիլիոյի (Բիզե «Կարմեն»), Միտայի և Լիստնիցկու (Ձերժինսկի «Տիխիյ Դոն») և այլ դերեր:Բայց երգիչը հատուկ հաջողություն ունեցավ 1939 թ. հոկտեմբերին՝ Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակի օրերին:Նա կատարեց երկու հերոսական պարտիաներ՝ Թաթուլ (Սպենդիարյան «Ալմաստ») և Գրիգոր (Ստեփանյան «Լուսաբացին»), ինչպես նաև մասնակցություն ունեցավ բոլոր պատասխանատու համերգներին:ԽՍՀՄ մայրաքաղաքի իրազեկ հանդիսատեսը ջերմ ընդունեց երիտասարդ երգչին, նրան նկատեցին նաև Մեծ թատրոնի ղեկավարները և արդեն տեսադաշտից բաց չթողեցին:Լիսիցյանին շնորհվում է Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, նա պարգևատրվում է Աշխատանքի Կարմիր Նշանի մեդալով, ընտրվում է Երևանի քաղսովետի պատգամավոր:

Լիսիցյանը դիրիժոր Ա. Մելիք-Փաշաևի և տենոր Մ. Դել Մոնակոյի հետ (Բիզե «Կարմեն»)

Լիսիցյանը դիրիժոր Ա. Մելիք-Փաշաևի և տենոր Մ. Դել Մոնակոյի հետ (Բիզե «Կարմեն»)

Շուտով սկսվեց երգչի գործունեության  նոր ամենապատասխանատու շրջանը:Նրան հրավիրեցին Մեծ թատրոն, որտեղ քսանվեց տարիների ընթացքում նրան վիճակված էր լինել առաջատար մենակատար:Պավել Լիսիցյանի առաջին ելույթը Մեծ թատրոնի բեմում կայացավ 1941 թ. ապրիլի 26-ին:Լսվեցին միայն հիացմունքի արձագանքներ:Մինչ հայրենական մեծ պատերազմի սկսվելը նա հասցրեց կատարել Եվգենի Օնեգին և  Ելեցկի:Սկսվեց պատերազմը:1941 թ. օգոստոսին Լիսիցյանը սկսում է իր համերգային շրջագայությունը ռազմաճակատում:Երգում էր ճակատի առաջին դիրքերում՝  բոլոր տեսակի  պայմաններում, գնդակոծության ու հորդ անձրևի տակ, օրվա մեջ երեք-չորս անգամ…Հերթական զորաճակատի համերգներից հետո մի մարտիկ նվիրեց դաշտային ծաղիկների մի փունջ, որը հետագայում իր ողջ կյանքի ընթացքում հիշում էր երգիչը ու համարում իր կյանքի ամենաթանկ ծաղկեփունջը:Զորաճակատներում և թիկունքում Լիսիցյանը երգել է հինգ հարյուրից ավել համերգներ՝ արժանանալով մարտական մի շարք պարգևների ու մեդալների:1941թ. վերջին երգիչը ծանր վիճակով տեղափոխվում է Երևանի հիվանդանոց, և բավականին երկար ժամանակ գտնվում էր կյանքի և մահվան միջև:Առողջանալուց հետո Լիսիցյանը մեկուկես տարի երգում է Երևանի թատրոնում՝ համալրելով ռեպերտուարը  երկու  պարտիաներով՝  Կիազոյի

Լիսիցյանը Մոսիի դերում (Ա. Տիգրանյան «Անուշ»)

Լիսիցյանը Մոսիի դերում (Ա. Տիգրանյան «Անուշ»)

(Փավլիաշվիլի «Դաիսի») և Կոմս Նևերայի (Մեերբեր «Հուգենոտներ») դերերով:1943 թ. վերադառնում է Մոսկվա՝ Մեծ թատրոն:1946 թ. Լիսիցյանը կատարեց Ժերմոնի (Վերդի «Տրավիատա») և Կազբիչի (Ալեքսանդրով «Բելա») պարտիաները:Դրանից հետո նա կտարում է Կեմիսարի պարտիան (Մուրադելի «Վելիկայա դրուժբա»):Պրեմիերան տեղի ունեցավ 1947-ի նոյեմբերին, մամուլը Լիսիցյանի կատարման բարձր գնահատականի համար միաձայն էր:1953-ին նման գնահատականի արժանացավ նրա մեկ ուրիշ պրեմիերա՝ Ռլևայի կերպարը (Շապորին «Դեկաբրիստները»):Լիսիցյանի կողմից հետագայում կատարվել են սովետական կոմպոզիտորների ևս երեք պարտիաներ՝ Անդրե (Ժիգանով «Ջալիլե»), Նապոլեոն (Պրոկոֆև «Վոյնա ի միր») և «Ընկածների հիշատակին» մեներգը (Դերժինսկի «Սուդբա չելովեկա»):Նա փայլուն կերտել է այնպիսի կերպարներ, ինչպիսիք են՝ Ամոնասրոն (Վերդի «Աիդա»), Մազեպան (Չայկովսկի «Մազեպա»),Գրյազնոյը (Ռիմսկի-Կորսակով «Ցարսկայա նեվեստա»), Մոսին (Տիգրանյան «Անուշ») և այլ կերպարներ: 1959 թ. հունիսին Մեծ թատրոնում Մարիո Դել Մոնակոյի մասնակցությամբ կայացավ Բիզեյի «Կարմեն» օպերայի բեմադրությունը:Էսկամիլիոյի դերում Պավել Լիսիցյանն էր, ով ներկայացումից հետո հերթական անգամ համոզվեց նրանում, որ հանդիսատեսի սերն ու հարգանքն իր հանդեպ անփոփոխ են, անկախ այն հանգամանքից, թե ով է երգում նրա կողքին…
Պավել Լիսիցյանը իր երկար և հագեցած օպերային, ինչպես նաև համերգային գործունեության ընթացքում ստեղծագործական քիչ հաղթանակներ չի տարել:Նրա պատվին Լա-Սկալայի, Մետրոպոլիտենի, Մեծ թատրոնի, նախկին ԽՍՀՄ եռեսուներկու օպերային թատրոնների և շատ ու շատ այլ օպերային թատրոնների ու համերգասրահների կամարների տակ բուռն ծափահարություններ էին հնչում:Նա հյուրախաղերի է եղել ավելի քան եռեսուն երկրներում:Միայն Մեծ թատրոնում նա երգել է 1800 ներկայացում:Լիսիցյանի կողմից երգված տասնյակ բարիտոնային պարտիաների մեջ միանման լայնորեն ներկայացված են ինչպես լիրիկականը, այնպես էլ դրամատիկականը:Նրա մասնագիտական գրառումները մինչ օրս մնում են անգերազանցելի, չափանմուշային:Նրա արվեստը հաղթահարելով հեռավորությունը և ժամանակը, իսկապես ժամանակակից է, արդիական և գործող: Պավել Լիսիցյանը   Հայաստանի  ԽՍՀ  վաստակավոր,  Ռուսաստանի  ԽՖՍՀ    և   ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  է:Նա արժանացել է՝ Ռոբերտ Շումանի մրցանակին,  երկու «Աշխատանքի Կարմիր  Դրոշ»  և  «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններին, Իրինա Արխիպովայի ֆոնդի ոսկե , «Արիության համար» և  «Կովկասի պաշտպանության համար»  մեդալներին,  ինչպես նաև  Ռուսաստանի Հայերի Միության Առաջին կարգի  Ոսկե Խաչին:

Լիսիցյանը Օնեգինի դերում (Պ. Չայկովսկի «Եվգենի Օնեգին»)

Լիսիցյանը Օնեգինի դերում (Պ. Չայկովսկի «Եվգենի Օնեգին»)

Օպերային արվեստին անձնվեր սիրահարված Լիսիցյանը կատարելապես տիրապետում էր կամերային կատարողականությանը:Դրա վառ ապացույցն են նրա բուռն համերգային գործունեությունը, որոնց ժամանակ նա փայլուն կատարում էր Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Գլինկայի, Շուբերտի, Շումանի և այլ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական և ռուսական ժողովրդական երգերը:Նա տեղ տվեց նաև անսամբլային երաժշտությանը՝ երգում էր կամերային զուգերգեր Մեծ թատրոնի գործընկերների հետ, երգում էր նաև կվարտետներում:Բավականին հայտնի ու բացառիկ երևույթ էր նրա ընտանեկան կվարտետը՝ ինքը՝ Պավել Լիսիցյանը, դուստրերը՝ Կարինեն և Ռուզանը և որդին ՝ Ռուբենը:
1967-1973 թթ. Լիսիցյանը կապված էր Երևանի կոնսերվատորիայի հետ. սկզբում որպես դասատու, այնուհետև որպես պրոֆեսոր ու ամբիոնի վարիչ:Նա դասավանդում էր ու իր մասնագիտական վարպետության գաղտնիքներն էր փոխանցում երիտասարդ սերնդին նաև Մոսկվայի պետական ֆիլհարոմոնիայում և Մեծ թատրոնում:
Կյանքի հիմնական մասը ապրելով Մոսկվայում՝ Լիսիցյանը երբեք չի մոռացել այն մասին, որ ինքը հայ է:Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում չի եղել տարի, որ նա Հայաստանում չերգի. և ոչ միայն օպերայում, այլ նաև համերգային էստրադայում, ոչ միայն քաղաքներում, այլ նաև հեռավոր լեռնային գյուղերի աշխատավորների առջև:
Արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ նախապես կազմակերպված համերգներին ու ներկայացումներին մասնակցելուց բացի, ազգասեր երգիչը ժամանակ և ուժ էր գտնում հայաբնակ վայրերում առանձին ելույթների համար, նույնիսկ հասցնում էր լսել հայ տաղանդավոր երեխաներին ու մասնագիտական խորհորդներ տալ:
Հյուրախաղեր ունենալով տարբեր երկրներում նա սիրում էր այդ երկրներում ելույթների ժամանակ նաև տերերին նվիրել իրենց ժողովրդական երգերը՝ կատարելով այն օրիգինալ ձևով:Բայց երգչի գլխավոր կիրքը ողջ կյանքի ընթացքում եղան հայ և ռուսական երգերը:
Պավել Լիսիցյանի ամբողջ գործունեության հիմքի վրա է եղել մարդ-աշխատավորի կենսական սկզբունքային դիրքորոշումը:Իր կերպարում չկար և չէր կարող լինել «բարձրաստիճանի» ակնարկ, նա մտածում էր միայն մի բանի մասին՝ լինել մարդկանց և իր գործին օգտակար և հարկավոր:Նրանում ապրում էր սուրբ անհանգստություն երաժշտության, բարու և գեղեցիկի հանդեպ:

 

Նյութը պատրաստեց Սար Սարգսյանը

 

Տեղեկատվության աղբյուր

http://www.bolshoi.ru/
http://belcanto.ru/
http://www.newarmenia.net/
http://ru.hayazg.info/
http://ru.wikipedia.org/

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top