online

Астхик Асриян. Арцах, я люблю тебя!

Сочинение — участник конкурса «Арцах, я люблю тебя!»

Ես  սիրում  եմ  քեզ, Արցախ

 

asriyan_astkhik Ի˚նչ  է  հայրենիքը:  Հայրենիքը  ոչ  միայն  հողն  ու  քարն  է,  այլև   այդ  հողին  ու  քարին  շաղախված  դարերն  է  ու  մշակույթը` երգը, գիրը, ճարտարապետությունը: Հայրենիքն  այս  ամենի  ճառագայթումն  է  մարդու  շուրջը, մարդու  հոգու  մեջ:

Իմ  հայրենիքն  Արցախն  է` աշխարհից  հեռու  մի  փոքրիկ  անկյուն, մի  սրբացած  հող, րի  մեջ  են  մեր`  դարեր  շարունակ  թափած  արյունը, քրտինքն  ու  արցունքը,մեր  ամբողջ  կյանքն  ու  մեր  մահը, մեր  հանճարեղ  նախնիների  սուրբ աճյունները, որից   ինքն  էլ  է  սրբանում  ու  իմաստանում: Արցա’խ, իմ  աստվածացա’ծ  հայրենիք, որքա~ն  հպարտ  եմ, որ  զավակն  եմ  քո  հերոսացած  ժողովրդի, մի  ժողովրդի,  որի  փառահեղ  պատմությունն  ու  անունը, դարերի  խորքից  են  գալիս, որի  արմատներն  ամուր  են  կառչած  սեփական  որդիների  արյամբ  սրբացած  հողին:  Հպարտ  եմ, քանզի  զավակն  եմ  մի ժողովրդի, որն  իր  բազմադարյա  կյանքի  ճանապարհին  երբեք  չի  ավերել, չի  խլել  օտարինը, անարդար  ձևով  օտարի  ոչ  մի  կաթիլ  արյուն  չի  թափել  և  առաջնորդվել  է  մի  սկզբունքով.

<<Օտարի  հողին  մի’  հետամտիր,

Բայց  քո  երկիրն  էլ  նոցա  մի’  մատնիր>> …

Մեր  հազարամյա  կյանքի  երկար  ճանապարհին, որի  վրա  փռված  են  մեր  անհուն  տառապանքները, ո’չ  բանակներ  ունեինք  մեր  պաշտպանության  համար, ոչ’  ուժ, բայց  հարատևեցինք: Հարատևեցինք, որովհետև  օժտված  էինք  անհնարին  վիճակում  հնար  գտնելու  զարմանալի  հատկությամբ, որից  էլ  տարիների  ընթացքում  թրծվել  ու  սրվել  են  մեր  միտքը, ձիրքը, ձեռքը, բորբոքվել  կառուցման  ու  ստեղծման  տենչը:

Այսօր  մենք  ունենք  մի  հզոր  բանակ, որն  իր  ասպետական  նկարագրով  ցնցում  է  ողջ  աշխարհը  և  ի  լուր  ամենքի`հայտարարում.

— Մենք  չենք  հանդուրժում  ստրկությունը  և  ոչ  մեկից  ոչինչ  չենք  ուզում, գնացե’ք  ու  ապրե’ք  խաղաղ  ու  երջանիկ: Եթե  դուք  սիրում  եք  Կյանքը, մենք  սիրում  ենք  կյանքից  ավելի  թանկ  բանը`  Ազատությունը:

Ամեն  անգամ, թերթելով  իմ  ժողովրդի,  առանձնապես  Արցախյան  հերոսամարտում  զոհված  հերոսների  կյանքի  պատմությունը, սիրտս  լցվում  է  անսահման  հպարտությամբ, անզուսպ  հրճվանքով, և  ուզում  եմ բացականչել. <<Ես  սիրում  եմ  քեզ,հայրենի’ք:  Վստահիր  ինձ, և  ես  կլինեմ  արժանի  հետնորդն  Ավոյի  ու  Բեկորի, Վահանի  ու  Վարդանի  և  բազու~մ-բազու~մ  այլ  հերոսների>>:

Պատերազմի  ուրվականը  մեր  հայրենի  հողից  դեռ  չի  հեռացել, բայց  համոզված  եմ, որ  ինչ  էլ  լինի, Արցախը  կպայքարի, կտոկա, կհարատևի  և  Հայկ  նահապետի  ժառանգների  անմար  ոգով  կենսահաստատ  կքայլի’ դեպի  հավերժություն…

Կորչի   պատերազմը

 

Աստղիկ  Ասրյան 

ԼՂՀ  Ասկերանի  շրջանի  Նախիջևանիկի  միջնակարգ  դպրոցի  XII  դասարանի  աշակերտուհի

__________________________

asriyan_astkhik1Нахичеваникская средняя школа, с. Нахичеваник Аскеранского района НКР

Директор — Межлумян  Галина  Ваняевна

Педагог — Даниелян  Марине  Суриковна

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top