online

ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Sar Sargsyan

Sar Sargsyan

Սիրելի՛ բարեկամներ, Արցախի հանրապետությունը արդեն իսկ կայացած պետություն է, ու այն արդեն ունի 22 տարվա պատմություն: Օրստօրէ զգալիորեն կյանքը Արցախում վերելք է ապրում՝ կարելի է ասել բոլոր բնագավառներում: Վերելք է ապրում նաև մշակույթը, որի դժվարին ու պատասխանատու գործը իր ուսերի վրա կրում է հիմնականում Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Արցախի երաժշտական ու արվեստի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմամբ, նույնպես, զբաղվում է ԱՀ մշակույթի եվ երիտասարդության հարցերի նախարարությունը: Սակայն, այնուամենայնիվ, Արցախի երաժշտական ու արվեստի դպրոցներն ունեն օգնության կարիք, իսկ եթե ավելի կոնկրետ՝ երաժշտական գործիքների կարիք:

Ես՝ որպես արցախցի երաժիշտ, երգիչ, մտահոգված եմ իմ երկրի երաժշտական ու, առհասարակ, մշակույթային կյանքի զարգացմամբ ու բարելավմամբ և ինձ իրավունք եմ վերապահում սկսել մի բարեգործական նախաձեռնություն , որով կփորձեմ հնարավորինս ձեռք բերել երաժշտական գործիքներ ու նվիրաբերել Արցախի դպրոցներին: Նախաձեռնությունս կոչում եմ. «ՕԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ»:

Սիրելի՛ բարեկամներ, միացե՛ք իմ նախաձեռնությանը, եկե՛ք մեր լուման ներդնենք եվ միասին աջակցենք Արցախում երաժշտարվեստի զարգացմանը՝ մասնավորապես երաժշտական գործիքների ձեռքբերման հարցում:

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (+374) 55 90 70 66

https://www.facebook.com/events/417722894967473/

Поделиться ссылкой:




Комментарии к статье


Top